Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ակնաբանություն

Կուրությունը շատ դեպքերում կարելի է կանխարգելել

Հոկտեմբերի 14-ը տեսողության համաշխարհային օրն էր: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եւ Կուրության կանխարգելման գործակալության «Վիժըն-2020» նախաձեռնությունն սկսվել է 1999-ին։
 
Թիրախը՝ մինչեւ 2020 թվականը աշխարհի ավելի քան 100 մլն մարդկանց մոտ կանխարգելել կուրությունը։ Այդ ժամանակից ի վեր հոկտեմբերի 14-ը նշվում է որպես տեսողության համաշխարհային օր՝ նպատակ ունենալով բարձրաձայնել տեսողության խանգարումներով եւ կուրությամբ տառապող մարդկանց խնդիրները, միաժամանակ այդ նախաձեռնությանը միացած 97 երկրներին հիշեցնել ստանձնած պարտավորությունների մասին։


Տեսողության համաշխարհային օրն առիթ էր դարձել, որպեսզի Հայկական ակնաբուժական նախագիծը (ՀԱՆ) ներկայացներ ՀՀ առողջապահության նախարարության եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ հրատարակած «2020-ին ընդառաջ՝ հետադարձ հաշվարկ, աշխատանքներ եւ վիճակագրություն» գրքույկը։ Այն հակիրճ ներկայացնում է ՀԱՆ-ի գործունեությունը՝ ուղղված առողջապահության նախարարության հովանավորությամբ իրականացվող եւ այս տարի ամփոփվող «Կուրության կանխարգելման ազգային ծրագրի» նպատակների իրականացմանը։


Այսօր աշխարհում 314 մլն մարդ տեսողության խանգարումներ ունի։ Նրանցից 45 միլիոնը կույր է, 200 միլիոնը՝ տեսողության միջինից ծանր խանգարումներ ունի։ ԱՀԿ-ի տվյալներով կուրության եւ միջինից ծանր խանգարումների 80%-ը բուժելի է։


Իսկ ինչպիսի՞ն է իրավիճակը Հայաստանում։ ՀԱՆ-ի բժշկական տնօրեն, հանրապետության գլխավոր ակնաբույժ, պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանի ընդհանուր գնահատմամբ՝ աչքի հիվանդությունների տարածվածության առումով վիճակը հեռու է գերազանց լինելուց, բայց անհամեմատ բարվոք է, քան 15 տարի առաջ։


«Ծրագրի դիտարկումներից ելնելով՝ կարող ենք ասել, որ Հայաստանում դեռեւս անբուժելի կուրության պատճառ են դառնում հիմնականում շաքարային դիաբետը եւ գլաուկոման։ Մենք բոլոր միջոցներն օգտագործում ենք հնչեցնելու, որ գլաուկոման եւ ակնահատակի դիաբետիկ փոփոխությունները շատ հեշտ կարելի է բուժել, եթե ախտորոշվում են սկզբնական շրջանում։ Ցավոք, մեր բնակչության մի զգալի մասն անտարբեր է իր առողջության նկատմամբ։


Կուրության կանխարգելմանը մեծապես կարող են նպաստել բնակչության գոնե 50-60% ընդգրկմամբ կանխարգելիչ հետազոտությունները։ Սա շատ կարեւոր է, քանզի 2 հիվանդություններն էլ հիվանդի համար աննկատելի են սկսվում։ Դիաբեդով հիվանդներին մեծամասամբ հայտնի է, թե ինչ վտանգ է ներկայացնում այդ հիվանդությունը։ Մենք էնդոկրինոլոգների հետ համագործակցում ենք, որը զարգացման անհրաժեշտություն ունի, որպեսզի շաքարային դիաբետ ունեցող հիվանդներն ակնաբուժական խոր հետազոտության ենթարկվեն։ Մինչդեռ գլաուկոման 98% դեպքերում սկսվում է աննկատ։ Դրա դեմ պայքարի լավագույն միջոցը 40 տարեկանից հետո տարեկան գոնե մեկ անգամ ակնահատակի ճնշման չափումն է։ Այժմ բոլոր պոլիկլինիկաներում դրա համար անհրաժեշտ պարագաներ կան։ Հիվանդությունը վաղ շրջանում հայտնաբերելու դեպքում այսօր եզակի կլինիկաներում դրա զարգացումը կանխելու եւ երկար տարիներ հիվանդի տեսողությունը պահպանելու հնարավորություններ ունենք։ Հիվանդներ ունենք, որ հիվանդացել են վաղ նախածերունական շրջանում եւ մեր կլինիկայում արդեն 20-25 տարի բուժվելով պահպանել են տեսողությունը։ Նրանք շարունակում են ապրել որպես հասարակության լիարժեք անդամներ»,–ասաց Ալեքսանդր Մալայանը։


«2020-ին ընդառաջ՝ հետադարձ հաշվարկ, աշխատանքներ եւ վիճակագրություն» գրքույկում տեղ են գտել Հայաստանի բնակչության շրջանում ակնային հիվանդությունների տարածվածության գնահատականները՝ ՀԱՆ-ի աշխատանքների վերլուծության արդյունքում։ Դրանք առաջին անգամ հնարավորություն են տալիս գնահատել ինչպես բնակչության ակնային առողջության վիճակը, այնպես էլ ակնաբուժության ծառայությունների պահանջարկը երկրում։


ՀԱՆ-ի մոնիտորինգի եւ գնահատման գծով փոխտնօրեն Նաիրուհի Ջրբաշյանը տեղեկացրեց, որ 2003-ից 3 շրջայց են կատարել Հայաստանի բոլոր մարզերում, զննելով շուրջ 240 հազար բնակչի։ 160 հազարի տվյալները մուտքագրվել են եւ վերլուծության ենթարկվել՝ ամբողջացնելով տվյալների շտեմարանը։


Դա հնարավորություն է տվել Հայաստանում առաջին անգամ ստանալ բնակչության շրջանում կուրության, թույլ տեսողության, ինչպես նաեւ հիմնական ակնային հիվանդությունների տարածվածության գնահատականները։ 2007-2009թթ. ՀԱՆ-ի շրջայցի տվյալներով կուրության տարածվածությունը կազմել է 0,7%, թույլ տեսողության տարածվածությունը՝ մոտ 4,1%։ Ընդհանուր առմամբ, տեսողության խաթարում ունի Հայաստանի բնակչության շուրջ 4,8%-ը, որը հիմնականում պայմանավորված է կատարակտ հիվանդությամբ։ Կուրության բերող առնվազն մեկ ակնային հիվանդություն (գլաուկոմա, կատարակտ, եղջրաթաղանթի հիվանդություններ, դիաբետիկ ռետինոպատիա եւ մակուլյար դեգեներացիա) ունի բնակչության 13,3%-ը։


«ՀԱՆ-ն առաջին անգամ տվել է այնպիսի հիվանդությունների տարածվածության տվյալներ, ինչպիսիք են կատարակտը (8,4%), ակնահատակի հիվանդությունները (7,9%) եւ այլն։ Ընդ որում, ակնային առողջության տեսակետից ամենախոցելին 50 եւ ավելի տարեկան բնակչությունն է։ Նրանց շրջանում կուրության տարածվածությունն ընդհանուր միջինից բարձր է 3, իսկ կատարակտի տարածվածությունը՝ մոտ 4 անգամ։ Մեր տվյալներով 50 եւ ավելի տարիքի բնակչության 37%-ն ունի առնվազն մեկ ակնային այնպիսի հիվանդություն, որը կարող է հանգեցնել կուրության»,-ասաց Նաիրուհի Ջրբաշյանը։


ՀԱՆ-ի ծրագրերի, դրանց ուղղվածության եւ արդյունքների մասին առավել մանրամասն՝ «ՀՀ»–ի «Առողջ եղեք» էջում։

Հեղինակ. Անահիտ ՀԱՅԹԱՅԱՆ
Սկզբնաղբյուր. hhpress.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

23 տարվա երկարատև հիվանդությունը հաղթահարված է. erebunimed.com
23 տարվա երկարատև հիվանդությունը հաղթահարված է. erebunimed.com

«Էրեբունի» ԲԿ ակնաբուժական ծառայությունում հերթական հաջողությունն է գրանցվել. 23 տարվա երկարատև հիվանդությունից հետո կինը բուժվել է...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից Թվեր և փաստեր Հայաստանից
Աչքի վնասվածքով զինծառայողների բուժման ծրագիր. nairimed.com
Աչքի վնասվածքով զինծառայողների բուժման ծրագիր. nairimed.com

Հայ-գերմանացի բժիշկների և բուժաշխատողների միությունն իրականացնում է աչքի վնասվածքով զինծառայողների բուժման ծրագիր...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Լազերային կորեկցիան ակնոցից կամ կոնտակտային ոսպնյակներից հրաժարվելու լավագույն միջոցներից է. nairimed.com
Լազերային կորեկցիան ակնոցից կամ կոնտակտային ոսպնյակներից հրաժարվելու լավագույն միջոցներից է. nairimed.com

Այն ցուցված է կարճատեսության, հեռատեսության և աստիգմատիզմի ժամանակ, և իրականացվում է 20-45 տարիքային խմբում...

Աստիգմատիզմի ու տարիքային հեռատեսության շտկում. Տորիկ և ռեստոր-տորիկ լինզաների միջոցով Ս.Վ.Մալայանի անվան Ակնաբուժական Կենտրոնում. emalayan.com
Աստիգմատիզմի ու տարիքային հեռատեսության շտկում. Տորիկ և ռեստոր-տորիկ լինզաների միջոցով Ս.Վ.Մալայանի անվան Ակնաբուժական Կենտրոնում. emalayan.com

Եթե աստիգմատիզմի ու կատարակտի պատճառով Ձեզ համար տեսողությունը լուրջ խնդիր է դարձել, ապա Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը Ձեզ հնարավորություն է տալիս հատուկ լինզաների տեղադրմամբ ազատվել երկու...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Շլություն, բուժում, վիրահատություններ Ս.Վ.Մալայանի անվան Ակնաբուժական կենտրոնում
Շլություն, բուժում, վիրահատություններ Ս.Վ.Մալայանի անվան Ակնաբուժական կենտրոնում

Մեր կենտրոնի մանկական բաժանմունքն ունի մեծ փորձ ակնագնդերի թեքման՝ շլության վիրահատման գործում:
Վիրահատվում են երեխաները հիմնականում 2 տարեկանից բարձր տարիքում և չափահասները՝ առանց տարիքային...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Եղջերաթաղանթի փոխպատվաստում (կերատոպլաստիկա) Ս.Վ.Մալայանի անվան Ակնաբուժական կենտրոնում
Եղջերաթաղանթի փոխպատվաստում (կերատոպլաստիկա) Ս.Վ.Մալայանի անվան Ակնաբուժական կենտրոնում

Հայաստանում առաջին անգամ եղջերաթաղանթի փոխպատվաստում իրականացվել է 1986թ. Ս.Վ. Մալայանի անվան Ակնաբուժական Կենտրոնում պրոֆեսոր Ալեքսանդր Սերգեյի Մալայանի կողմից: Սկսած այդ թվականներից...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Առաջին անգամ Հայաստանում և միայն Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում օկուլոպլաստիկայի և նյարդաակնաբուժության բաժանմունքում անցկացվում է հետևյալ հիվանդությունների ինյեկցիոն թերապիան
Առաջին անգամ Հայաստանում և միայն Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում օկուլոպլաստիկայի և նյարդաակնաբուժության բաժանմունքում անցկացվում է հետևյալ հիվանդությունների ինյեկցիոն թերապիան

  1. Հեմիֆացիալ սպազմ. բնութագրվում է դեմքի մեկ կեսի մկանների անցավ, ակամա կծկումներով, որոնք առաջանում են տարբեր պատճառներով: Դրսևորվում է դեմքի անհամաչափությամբ, ջղաձգությունների հաճախականությունն...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Հայաստանում միակ աչքի պլաստիկայի և նեյրոօֆթալմոլոգիայի վիրաբուժության ծառայությունը գործում է 2005 թ-ից Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում
Հայաստանում միակ աչքի պլաստիկայի և նեյրոօֆթալմոլոգիայի վիրաբուժության ծառայությունը գործում է 2005 թ-ից Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում

Բաժանմունքում կատարվում են տարածաշրջանում տեսակով եզակի՝  կոպերի, արցունքատար ուղիների և ակնակապճի պաթոլոգիաներով հիվանդների  վիրահատում և բուժում: Աչքի պլաստիկ վիրաբուժության ծառայությունը ղեկավարում է աչքի պլաստիկ...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ցողունային բջիջներից աճեցրել են ցանցենու նեյրոններ. biostem.am
Ցողունային բջիջներից աճեցրել են ցանցենու նեյրոններ. biostem.am

Ջոնս Հոպկինսի Համալսարանի Բժշկական դպրոցի (Johns Hopkins University School of Medicine) գիտնականների խումբն առաջարկել է մարդու ցողունային բջիջներից ցանցենու նեյրոններ աճեցնելու մեթոդ: Ցանցենու նեյրոններն անհրաժեշտ են տեսողական գրգիռները գլխուղեղ...

ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Հայաստանում աչքի պլաստիկայի և նեյրոօֆթալմոլոգիայի վիրաբուժության միակ ծառայությունը գործում է 2005 թ. Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում
Հայաստանում աչքի պլաստիկայի և նեյրոօֆթալմոլոգիայի վիրաբուժության  միակ ծառայությունը գործում է 2005 թ. Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում

Բաժանմունքում կատարվում են տարածաշրջանում տեսակով եզակի՝  կոպերի, արցունքատար ուղիների և ակնակապճի պաթոլոգիաներով հիվանդների  վիրահատում և բուժում...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Գիտնականները գտել են աչքի արհեստական ցանցաթաղանթ աճեցնելու մեթոդը. biostem.am
Գիտնականները գտել են աչքի արհեստական ցանցաթաղանթ աճեցնելու մեթոդը. biostem.am

Բժշկության զարգացման արդեն ներկայիս մակարդակով մենք կարող ենք  փոխպատվաստման նպատակով աճեցնել բազմաթիվ հյուսվածքներ: Բայց խնդիրն այն է, որ դա մեծ մասամբ վերաբերում է բավականին պարզ կառուցվածք...

ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Ժամանակակից ակնաբուժությունն `արդեն ավանդական Ս.Վ.Մալայանի անվ. ակնաբուժական կենտրոնում. կերատոպլաստիկա (եղջերաթաղանթի փոխպատվաստում). eyecenter.am
Ժամանակակից ակնաբուժությունն `արդեն ավանդական  Ս.Վ.Մալայանի անվ. ակնաբուժական կենտրոնում. կերատոպլաստիկա (եղջերաթաղանթի փոխպատվաստում). eyecenter.am

Կերատոպլաստիկան վիրահատություն է, որն իրենից ներկայացնում է հիվանդ եղջերաթաղանթի փոխարինումը դոնոնրից վերցված առողջ եղջերաթաղանթով: Գործողությունը հիմնականում ուղղված է տեսողության սրության վերականգնմանը...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Թերսնված փոքրիկի աչքերում վերականգվեց տեսողությունը` շնորհիվ Ս.Վ. Մալայանի անվան մանկական բաժանմունքի մասնագետների
Թերսնված փոքրիկի աչքերում վերականգվեց տեսողությունը` շնորհիվ Ս.Վ. Մալայանի անվան մանկական բաժանմունքի մասնագետների

2018թ. ամռանը Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն էր ընդունվել 6 տարեկան աղջիկ՝ թերսնված, ում քաշը կազմում էր ընդամենը 10 կգ...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Բացահայտում. վնասումից հետո ցողունային բջիջները լիովին վերականգնում են աչքը. biostem.am
Բացահայտում. վնասումից հետո ցողունային բջիջները լիովին վերականգնում են աչքը. biostem.am

 Գիտնականներն իսկական հեղաշրջում են կատարել: Նրանք մահացած դոնորներից վերցված մեծահասակների ցողունային բջիջների շատ հազվադեպ հանդիպող տեսակից եղջերաթաղանթ են աճեցրել: Հյուսվածքի վերականգնման գքրծընթացը թողարկվել է...

ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Արեւի լույսը կանխում է կարճատեսության զարգացումը. news.am
Արեւի լույսը կանխում է կարճատեսության զարգացումը. news.am

Կար ժամանակ, երբ երեխաներն իրենց ազատ ժամանակը հիմնականում անց էին կացնում բաց երկնքի տակ՝ խաղալով ավազների հետ եւ մարգագետիններում, կառուցելով տնակներ եւ հեծանիվ վարելով։ Հիմա երեխաների մեծ մասը...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ